«Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշան՝ ջրառատցի հերոսին

Աստղիկ Գևորգյան 24.04.2021 - 19:50
24.04.2021 - 19:50 դիտում

Հայրենիքի փրկության համար նահատակված Աշոտ Պետրոսյանի տունն ու բակն այսօր սովորականից մարդաշատ էին:Այստեղ էին ոչ միայն Աշոտի հարազատներն ու մտերիմները, այլեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը,Գյումրու զինկոմիսարիատի ներկայացուցիչները, Աշոտի հրամանատար Արման Կոստանյանն ու այլ զինվորականներ. հերոսի պարգեւն էին բերել:Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բարձր խիզախության, անձնական արիության եւ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար հերոսը հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ