Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 15.09.2022 - 21:28
15.09.2022 - 21:28 դիտում

Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը դարձավ Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն։

ԱԱ նախավերջին տուրում Մարիամը հաղթեց մրցակցին և վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։

Մրցաշարը անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում։

Մկրտչյանը պարզապես գերազանց անցկացրեց մրցաշարը և վերջին տուրից առաջ վաստակել է 10 միավոր։ Նախորդ ինը պարտիաներում նա տարել էր նույնքան հաղթանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ