Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ, տեղում ծանոթացել իրավիճակին

Աստղիկ Խաչատրյան 15.09.2022 - 21:18
15.09.2022 - 21:18 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։ Նախագահը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատները։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, ովքեր իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել թշնամի ագրեսորին, զրուցել մարտական հերթապահություն իրականցնող մարտիկների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ