Մարզպետ Մուշեղ Մուրադյանը այցելել է Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»

28.01.2023 - 12:25 դիտում

Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, զինվորականներ, ազատամարտիկներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս զինվորների հիշատակին։
«Մեր պարտքն է այսօր հիշել ու հարգանքի տուրք մատուցել հայրենի հողի ու մեր երկրի անկախության համար կյանքերը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նրանց զոհաբերությունն անգնահատելի է և մենք պարտավոր ենք ամենօրյա աշխատանքով շենացնել մեր երկիրը։
Փառք հայոց բանակին, շնորհավոր Հայկական բանակի օրը»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրու համայնքապետ…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Пятница, 27 января 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ