Հնդկաստանում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել

28.01.2023 - 12:38 դիտում

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում երկրի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել։

NDTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ Су-30 և Mirage 2000 կործանիչներն ընկել են վարժական թռիչքների ժամանակ։ Երկու կործանիչն էլ թռել են Գվալիորի ռազմաօդային բազայից։

Նշվում է, որ երկու օդաչուները փրկվել են, երրորդի ճակատագիրն առայժմ հայտնի չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ