Մարզումային եռուն շրջան Գյումրու «Սպարտակի զալում»

Հրաչ Սահակյան 21.01.2021 - 15:41
21.01.2021 - 15:41 դիտում

Խնդիրներով ու դժվարություններով լի անցած տարին իր ծանր հետքն է թողել նաեւ հայ մարզիկների՝ մասնավորապես գյումրեցի բռնցքամարտիկների ու նրանց մրցելույթների վրա: Չնայած սահմանափակումներին ու կողմնակի այլ հարցերին՝ մարզվել են, աշխատել՝ փորձելով իրավիճակից առավելագույնը վերցնել: Մասամբ ստացվել է, մասամբ՝ ոչ: Գյումրիում գործող հայտնի «Սպարտակի զալի» սաները հավաքականի կազմում մասնակցել են նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը հենց պատերազմի օրերին: Մարզիչն ասում է՝ տղաները պայքարեցին, բայց իրենց մտքերում ամբողջությամբ ռինգում չէին: Հանրապետական մրցումներին նույնպես մասնակցել են, մեդալակիրներ ունեն: Մարզական նոր տարին նոր է սկսվել: Այս շրջանում աշխատում են ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ