Հովհաննես Հարությունյանը Շիրակի 11-րդ մարզպետն է

21.01.2021 - 16:00 դիտում

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի. Հովհաննես Ավետիքի Հարությանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին Գյումրիում, 2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը, այնուհետեւ ընդունվել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան,ապա  կրթությունը շարունակել է Երեւանի ՄԽիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեությունը ծավալալ է Մոսկվայում: 2016 թվականին վերապատրաստվելով Մոսկվայում՝ վերադարձել է Հայաստան, նույն թվականի հուլիսից ղեկավարել է «Բեռլին» պոլիկլինիկա ՓԲԸ-ն: 2018 թվականի սեպտեմբերից եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Ամուսնացած է: Ընդհանուր առմամբ՝ նախքան Հովհաննես Հարությունյանի մարզպետ նշանակվելը Շիրակի մարզը ղեկավարել են 10 մարզպետներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ