Մասշտաբային ծրագիր՝ ուղղված 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

Աննա Կոստանյան 9.02.2022 - 13:18
9.02.2022 - 13:18 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Օրերս տիկին Աննա Հակոբյանի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը մեկ մասշտաբային ծրագրի հիմք է հանդիսանալու: Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի մեր մարզում: Այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն» է, որի ընթացքում լիահույս եմ, որ մեր տղաները կկարողանան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում:
Ի դեպ, նախօրեին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ խոսել ենք աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետարանի ու հիմնադրամի աշխատակիցներն արդեն ակտիվ կապի մեջ են ծրագիրն իրագործելու համար:

Այցի ընթացքում տիկին Հակոբյանի հետ եղել ենք նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում, որից հետո այցելել ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել ենք պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ:
Այցի ավարտին տիկին Հակոբյանի հետ հանդիպել ենք նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ», – գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ