Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

Աննա Կոստանյան 12.09.2023 - 15:04
12.09.2023 - 15:04 դիտում

Մասիս Մայիլյանը գրել է, որ այսօրվանից թողնում է ԼՂ նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

«Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։
Խաղաղություն բոլորիս»,- գրել է Մայիլյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ