Մաշհադում մոտ 3 միլիոն իրանցի դուրս է եկել փողոց՝ վերջին հրաժեշտը տալու նախագահ Ռաիսիին

Աստղիկ Խաչատրյան 23.05.2024 - 22:32
23.05.2024 - 22:32 դիտում

Իրանի Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել երկրի՝ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորությունը։ Սգացող իրանցիների բազմությունը հավաքվել էր Մաշհադի օդանավակայանում և այն փողոցներում, որոնք տանում էին դեպի Իմամ Ռեզայի դամբարան, որտեղ Ռաիսին խնդրել էր իրեն թաղել մահից շատ առաջ:

Ինչպես նշում է ԻՌՆԱ-ն, կադրերում երևում է, որ դամբարանը և դրա շրջակայքը լեփ-լեցուն են մարդկանցով, որոնք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել մահացած նախագահի հիշատակին: Մաշհադի քաղաքապետարանի հաշվարկներով՝ քաղաքի փողոցներում հավաքվել է մոտ 3 միլիոն մարդ։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ