Մահին հաղթելով

Հրաչ Սահակյան 28.01.2021 - 16:42
28.01.2021 - 16:42 դիտում

Սմբատ Թորոսյանը մեկն է այն հերոսներից, որը քաջաբար պայքարեց աշխարհին հայտնի անհավասար պատերազմում: Պարտադիր ժամկետային ծառայությունը Սմբատը Կապանում է անցկացրել: Զորացրվելուց մեկ տարի անց, քաղաքացիական կյանքը թողնելով երկրորդ պլանում, 22 – ամյա Սմբատը կրկին գնում է հայրենիքը պաշտպանելու: Սեպտեմբերի 28-ից ՀՀ զորքերում եւ հոկտեմբերի 3-ից Արցախում. 13 օր թշնամու անօդաչուների ու կրակի տակ Սմբատը պայքարել է Ջաբրայիլում: Հոկտեմբերի 15-ին նահանջի հրաման են ստացել՝ թշնամին ճեղքել է պաշտանությունը: Արդեն հոկտեմբերի 16-ին՝ նահանջի ժամանակ, երբ Հայաստան տեղափոխող տեխնիկային մնացել էր 3 կմ, թշնամու անօդաչուն հարվածում է Սմբատենց ջոկատին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ