Հայոց բանակից են կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան. ԱԻ նախարար

Հրաչ Սահակյան 28.01.2021 - 16:20
28.01.2021 - 16:20 դիտում

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ,

Այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի նկատմամբ։

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։

Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին։

Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը և շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին Հայոց բանակից են կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան:

Վստահեցնում եմ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին»,- ասված է նախարարի ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ