ՄԱԿ-ում Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայից

Աննա Կոստանյան 22.09.2022 - 14:43
22.09.2022 - 14:43 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև հայկական թեմային։ Այս մասին հայտնում է Еrmenihaber.am:

Էրդողանը ու զորակցություն է հայտնել «ադրբեջանցի եղբայրների» իրավունքների պաշտպանության և ապագայի կառուցման հարցերում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման պատմական շանս է տվել։ Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։

«Վերջին օրերին տեղի ունեցած բախումները այս լավ մթնոլորտի վրա եթե անգամ ստվեր են գցել, միևնույն է, հավատում ենք, որ 2 երկրների միջև հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է։

Տարածաշրջանային կոմունիկացիաները, որոնք անմիջականորեն հետաքրքրում են նաև մեր երկրին, ամենակարճ ժամանակում բացելը կլինի մի զարգացում, որը կնպաստի բոլորի բարօրությանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ