Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներն ապօրինի են. Թուրքիայի ԱԳՆ

Աննա Կոստանյան 22.09.2022 - 14:41
22.09.2022 - 14:41 դիտում

Դոնեցկի և Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում առաջիկա հանրաքվեները կխոչընդոտեն Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Անհանգստացած ենք Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերով: Միջազգային հանրությունը չի ճանաչի այդ անօրինական քայլը: Հանրաքվեները կհանգեցնեն անկայունության խորացմանը»,- նշված է փաստաթղթում։

Թուրքիայի ԱԳՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

«Այդ մասին հայտարարել ենք դեռ 2014 թ. Ղրիմի անօրինական բռնակցումից հետո»,- հավելել են գերատեսչությունում:

Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունների խորհրդարանները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միանալու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի մեծամասնության որոշումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ