Մակրոնը վերընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցն ունեցել է Շոլցի հետ. Reuters

25.04.2022 - 20:05 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերընտրվելուց հետո իր առաջին հեռախոսազրույցն ունեցել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, որը զանգահարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, շնորհավորեց նրան վերընտրվելու կապակցությամբ՝ հայտնում է գործակալությունը՝ նշելով, որ «դա վկայում է ֆրանս-գերմանական բարեկամության մասին»։

Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը հաստատել են Բեռլինի ու Փարիզի միջև «սերտ ու վստահելի հարաբերություններ» պահպանելու իրենց ցանկությունը։

Քաղաքական գործիչները պայմանավորվել են անձամբ հանդիպել որքան հնարավոր է շուտ՝ երկկողմ, միջազգային և եվրոպական քաղաքական հարցերի շուրջ հետագա գործողությունները համակարգելու համար: Էմանուել Մակրոնին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև համաշխարհային մյուս առաջնորդները:

Ելույթ ունենալով Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ հավաքվածների առաջ՝ Մակրոնը խոստովանել է. «Առաջիկա տարիները դժվար են լինելու, բայց պատմական, և մենք պետք է միասին գրենք դրանց մասին՝ նոր սերունդներ համար»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ