Բայրամովը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

25.04.2022 - 22:59 դիտում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների բացման և սահմանազատման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ադրբեջանական կողմն ընդգծել է իր պատրաստակամությունը` տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլերն անելու հարցում:

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է բանակցություններին բոլոր ուղղություններով աջակցելու ՌԴ պատրաստակամությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ