ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. վարորդները հոսպիտալացվել են

24.07.2022 - 11:36 դիտում

Հուլիսի 24-ին, ժամը 02:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․,  ծնված 1992 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:52-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ