Ճապոնիան կաջակցի Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման աշխատանքներին. ստորագրվել է փաստաթուղթ

Աստղիկ Խաչատրյան 14.12.2022 - 22:33
14.12.2022 - 22:33 դիտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Խաչատրյանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ճապոնական բեղմնավոր համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը։ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության Grassroots ծրագրի շրջանակում իրականացվող «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը»։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի գյուղացիների կյանքի որակի բարձրացմանը և գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը։ Ծրագիրը իրականացնելու համար «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը կտրամադրվի մոտ 113 հազար ԱՄՆ դոլար գումար, որը կուղղվի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման և արևային կայանների տեղադրման աշխատանքների իրականացմանը։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկած Խաչատուր Խաչատրյանը նշել է՝
հատկանշական է, որ «ծագող արևի» երկիր Ճապոնիան հնարավորություն է ստեղծում օգտվել արևի էներգիայից։

Հանդիպման ավարտին Խաչատուր Խաչատրյանը և Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են «Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման դրամաշնորհային» ծրագիրը։

🇦🇲🇯🇵ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում…

Опубликовано ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Среда, 14 декабря 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ