ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինը կփոխարինի Լին Թրեյսիին

Աստղիկ Խաչատրյան 14.12.2022 - 22:40
14.12.2022 - 22:40 դիտում

ԱՄՆ Սենատը քվեարկել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինի թեկնածության օգտին:

Քվինը Ուկրաինայում դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2019 թվականից:

2016-2019 թվականները զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրենի պաշտոնները:

Քվինը կփոխարինի դեսպան Լին Թրեյսիին, ով նշանակվել է 2019 թվականին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ