Ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը

8.12.2021 - 14:35 դիտում

Աշխատանքային այցով օրերս Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն: Վերջինիս նախ ընդունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Մարզպետը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը ունի երկարամյա պատմություն, Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է եղել պատմության ամենադժվար ժամանակներում: Դեսպանի հաջորդ կանգառը Գյումրու համայնքապետարանում էր: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը շեշտեցին տարիներով ձգվող հայ-ֆրանսիական հարաբերությունների կարեւորությունը: Քաղաքապետը նշեց՝ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո Ֆրանսիան կանգնած էր հայ ժողովրդի կողքին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ