Ղրղզստանը պատրաստ է բանակցային հարթակ տրամադրելու Ռուսաստանին և Ուկրաինային

5.03.2022 - 18:32 դիտում

Բիշքեկը պատրաստ է հարթակ տրամադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման համար՝ հայտնել է Ղրղզստանի արտգործնախարարը:

Ռուսլան Կազակբաևը հայտարարել է, որ անընդունելի է Ռուսաստանին և Ուկրաինային դրդել հակամարտության շարունակման:

Նրա խոսքով՝ Ղրղզստանն աջակցում է երկու երկրների բանակցությունների ցանկացած միջնորդական ջանքերին և կոչ է անում խաղաղության հաստատման շուրջ համաձայնության հասնել:

«Անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն ենք հայտնում հարթակ տրամադրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի խաղաղություն և փոխըմբռնում հաստատվի»,- հստակեցրել է նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ