Էրդողանը ևս մեկ անգամ Պուտինին կառաջարկի Թուրքիայում կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ

5.03.2022 - 18:38 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնկալում է մարտի 6-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա։

Ակնկալվող հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը մտադիր է ևս մեկ անգամ առաջարկել Պուտինին Թուրքիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ