Ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը

Գոհար Ստեփանյան 31.01.2021 - 12:01
31.01.2021 - 12:01 դիտում

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհային ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության, տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

ՃՈ-ն հորդորում է չերթևեկել նշված ճանապարհահատվածի ուղղությամբ:

Ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունը վերականգնվելու դեպքում կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ