Ձերբակալվել են մի շարք անձինք ընտրակաշառքի և բարեգործության արգելքը խախտելու գործով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Աննա Կոստանյան 3.06.2026 - 15:10
3.06.2026 - 15:10 դիտում


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել , որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ