Հրդեհ Կոռնիձոր գյուղում

Աննա Կոստանյան 9.08.2023 - 18:27
9.08.2023 - 18:27 դիտում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 09։29-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոռնիձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր՝ մոտ 500 հակ և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 90 քմ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Կոռնիձոր գյուղի բնակիչները և Տեղի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ