Հրդեհ Գյումրի քաղաքում

Աննա Կոստանյան 20.06.2022 - 09:52
20.06.2022 - 09:52 դիտում

Հունիսի 19-ին, ժամը 23:29-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ոչ բնակելի տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:53-ին, մարվել՝ հունիսի 20-ին, ժամը 00:20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 27 քմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ