Ասֆալտապատման աշխատանքներ Արթիկ համայնքում

Աննա Կոստանյան 20.06.2022 - 10:03
20.06.2022 - 10:03 դիտում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում է Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատում։ Պայմանագրային արժեքը՝ մոտ 144 մլն 582 հազար դրամ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքների շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, երթևեկելի մասի նորոգում, մայթերի կառուցում, հենապատի կառուցում և առկա հենապատի նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։ Աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվել է։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշում է, որ փողոցի վերանորոգումը նոր շունչ է տալիս քաղաքին։

Շինաշխատանքների ընթացքին հետևում են, աշխատանքների որակից գոհ են, համագործակցում են շինարարների հետ, եթե առաջարկներ արվում են իրենց կողմից, շինարարներն անմիջապես արձագանքում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ