Հրդեհ Գյումրիում. 6 ընտանիք հայտնվել է անելանելի վիճակում

Lուսինե Պողոսյան 29.11.2021 - 18:36
29.11.2021 - 18:36 դիտում

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:39-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։ Բնակիչներին տներից օգնել են դուրս գալ հարեւանները:Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երեք մարտական հաշվարկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ