Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ

Գոհար Ստեփանյան 9.09.2020 - 10:33
9.09.2020 - 10:33 դիտում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի մոտակայքով անցնող ջրանցքում ականանետ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեի մոտակայքով անցնող Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։

Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ