Թրամփի ժողովրդականության վարկանիշն ամռան սկզբից ի վեր բարձրացել է մինչեւ ռեկորդային նշագիծ

Գոհար Ստեփանյան 9.09.2020 - 10:17
9.09.2020 - 10:17 դիտում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն աճել Է հունիսից ի վեր մինչեւ առավելագույն ցուցանիշ: Այդ մասին, վկայում են The Hill թերթի եւ Հարիսի հետազոտական ծառայության համատեղ անցկացրած հարցախույզի արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 8-ին:

Հետազոտությունը ցույց Է տվել, որ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 47 տոկոսը: Հակառակ կարծիքին Է հարցվածների 53 տոկոսը: «Վերջին անգամ Թրամփին հավանություն տալու վարկանիշը 47 տոկոսի Է հասել հունիսի 8-ից մինչեւ 10-ը կատարված հարցման արդյունքներով»,- նշում Է The Hill-ը: Օգոստոսի 22-ից մինչեւ 25-ն անկացված հացման համաձայն՝ Թրամփի աշխատանքին դրական գնահատում Է տվել հարցման մասնակիցների 44 տոկոսը:

Վերջին հարցումը կատարվել Է սեպտեմբերի 5-ից 8-ն ԱՄՆ-ի 2 832 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագական սխալանքը կազմում Է շուրջ 1,8 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ