Հունվարի 25-26-ին կկայանա արագ շախմատի Հայաստանի առաջնությունը

Աննա Կոստանյան 19.01.2022 - 14:39
19.01.2022 - 14:39 դիտում

Ավանդույթի համաձայն դասական շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո կանցկացվի Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված ՀՀ արագ շախմատի առաջնությունը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարի այդ մրցաշարը կկայանա հունվարի 25-26-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Մասնակցության իրավունք ունեն տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները, Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի մրցաշարերի մասնակիցները, կիսաեզրափակչում 1-15-րդ տեղեր գրաված մասնակիցները, 2031 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստ-շամատիստուհիները (ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի Հայաստանն ունի նման կարգի 85 շախմատիստ և 14 շախմատիստուհի):

ՀՀ արագ շախմատի առաջնության վերջնական կազմը հայտնի կդառնա հունվարի 21-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ