Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Աննա Կոստանյան 1.03.2023 - 14:24
1.03.2023 - 14:24 դիտում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եռօրյա սուգ է հայտարարել երկաթուղային վթարի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Գնացքները բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Տեմպի բնակավայրում: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, կեսգիշերին մոտ՝ չպարզված հանգամանքներում, Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Էվանգելիզմոս կայարանում: Վերջին տվյալներով՝ 36 մարդ մահացել է, 66-ը հոսպիտալացվել են, նրանցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են։

Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 հրշեջ, տեղում են 17 հրշեջ մեքենա և չորս կռունկ։ Հերթապահում է շտապօգնության 30 մեքենա։

Հունաստանի կառավարության մամուլի քարտուղարն ասել է, որ իրավասու մարմիններն արդեն հետաքննություն են սկսել վթարի պատճառը պարզելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ