Մարտի մեկը իրականում ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր․ Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 1.03.2023 - 13:28
1.03.2023 - 13:28 դիտում

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ուզում եմ ընդգծել, որ մարտի 1-ը սգի օր չէ։ Այս մասին մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում մարտի մեկը շատ ավելի լայն համատեքստ ունի։ Մարտի մեկին զոհված մեր եղբայրների կյանքի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին էր։ Վերջերս, 2021թ-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ամենատարբեր հարթակներում առիթ ունեցա ասելու, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ են դառնում , այլ այդ ճգնաժամը հաղթահարելու միջոց։ Սա նաև իմ անձնական հետևություններն են մարտի մեկի իրադարձություններից, որովհետև անձամբ ներգրավված եմ եղել այդ իրադարձություններին։ Մարտի մեկը իրականում ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, նրան արտահայտվելու ու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ մարտի մեկի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև ՀՀ-ում ընտրություններ կեղծելը շրջված էջ է և ընդգծեց, որ դրան այլևս վերադարձ չի լինելու։

«Մարտի մեկին ու 2020թ-ի սեպտեմբերին արտահայտվեցին այն վատնված ժամանկաները, որոնք պետք է մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ , անկախություն, ինքնիշխանություն տնտեսություն կառուցելու համար։ Այսօրը այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր»,- ասաց Նիկոլ Փաշինայնը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ