Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Աթենքում Քրդստանի աշխատավորական կուսակցության ցույցերի ֆոնին

4.06.2022 - 12:28 դիտում

Անկարայում Հունաստանի դեսպան Խրիստոդուլոս Լազարիսին կանչել են հանրապետության ԱԳՆ՝ Աթենքում Թուրքիայի դեսպանության մոտ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կազմակերպած ցույցերի պատճառով:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտգործնախարարությունում հույն դիվանագետին ներկայացրել են Անկարայի մոտեցումը Հունաստանում ՔԱԿ-ի ներկայության ու գործունեության վերաբերյալ: Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կազմակերպությունը Հունաստանում հեշտությամբ զբաղվում է քարոզչությամբ և հավաքագրմամբ, ինչպես նաև ծավալում է ֆինանսական գործունեություն:

Անկարան ՔԱԿ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ