Հուլիսի 6-7-ը հրդեհների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել

8.07.2021 - 08:38 դիտում

Հուլիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ 1․1 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 4000 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 250 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5,22 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 1200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում 5 հա, Շահումյան քաղաքում՝ 4000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1,2 հա, Դաշտ գյուղում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3,3 հա, Նոր Գեղի գյուղում՝ 1,7 հա, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 7000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 300 քմ, Գնդեվազ գյուղում՝ 200 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ, Մեղրի քաղաքում՝ 8 հա, Շվանիձոր գյուղում՝ 800 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 4000 քմ, Դեղձավան գյուղում՝ 5000 քմ, Բերդավան գյուղում՝ 2000 քմ, Կոթի գյուղում՝ 50 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 79,6 հա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ