Հոռոմ գյուղում մարագ է այրվել

9.01.2022 - 11:40 դիտում

Հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին մարվել՝ 10։11-ին։ Այրվել են մարագի փայտե ծածկն ու կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ