Հնդկաստանի ծննդատանը հրդեհի հետևանքով մահացել է 10 նորածին

Աննա Կոստանյան 9.01.2021 - 12:22
9.01.2021 - 12:22 դիտում

Սարսափելի ողբերգություն Հնդկաստանի Մահարաշտա նահանգում: Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել ծննդատանը, որի հետևանքով մահացել է 10 երեխա: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Հիվանդանոցի աշխատակազմին հաջողվել է փրկել յոթ նորածնի: Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհաշիջման արդյունքում կարողացել են կանխել հրդեհի տարածումը հիվանդանոցի այլ մասնաճյուղեր: Ծննդատան մյուս պացիենտներին հաջողվել է տարհանել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ