ԱՄՆ դեմոկրատները մտադիր են իմփիչմենթի նախագիծ ներկայացնել, եթե Թրամփն անմիջապես հրաժարական չտա

Աննա Կոստանյան 9.01.2021 - 13:48
9.01.2021 - 13:48 դիտում

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը մտադիր է օրենսդիր մարմնին ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախագիծ՝ Կապիտոլիումի շենքում անկարգությունների գործում Սպիտակ տան ղեկավարի դերակատարման համար՝ փոխանցում է BBC-ն:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ընթացք կտան իմփիչմենթին, եթե Դոնալդ Թրամփն անմիջապես հրաժարական չտա:

Դեմոկրատներն ԱՄՆ նախագահին մեղադրում են Կոնգրեսում խռովություններ հրահրելու համար, որի հետևանքով մահացել էր 5 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ