Արցախում վնասազերծվել է 787 պայթյունավտանգ առարկա

Աննա Կոստանյան 9.01.2021 - 12:16
9.01.2021 - 12:16 դիտում

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր, ականազերծման ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 446.4 հա, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շենքեր, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտներ և վնասազերծվել է 22542 պայթյունավտանգ առարկա:

Արցախում պայթյունավտանգ առարկաներից տարածքն ականազերծելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառման պայմաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ