ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարները կարևորել են հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը

Աննա Կոստանյան 12.11.2021 - 13:30
12.11.2021 - 13:30 դիտում

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։

ԱԳ նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների հարուստ պատմամշակութային կապերը և ավանդական բարեկամությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի և կարևորել հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:

Քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ