ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին՝ տեղի ունեցած աղետի կապակցությամբ

26.05.2024 - 19:15 դիտում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ: Այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներն առաջացրել են արտակարգ իրավիճակ․ ավոտճանապարհների և կամուրջի փլուզումներ, շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումներ, ջրի մեջ արգելափակումներ, ջրածածկված տներ և անասնագոմեր, արգելափակված ճանապարհներ, հայտնի է նաև զոհերի մասին: Երեկվա հորդառատ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի մասին առաջին ամփոփ տվյալներն են:
Արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ