39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից. ծննդաբերությունից հետո մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է. ԱՆ

26.05.2024 - 19:11 դիտում
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։
«Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»,- նշված է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ