Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Սոչի քաղաքի և Սիրիուս գյուղի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթամբազայում, հայտնել է Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը։
Ըստ Astra պարբերականի՝ այն Ադլերի շրջանում «Ռոսնեֆտ-Կուբաննեֆտեպրոդուկտ» ընկերության օբյեկտն է։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհեր չկան։ Վնասվել են նաև մի քանի բնակելի շենքերի և այլ կառույցների պատուհանները։
Ուկրաինական Telegram-ի մոնիթորինգի Exilenova+ և Supernova+ ալիքները պնդում են, թե ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են նաև ՀՕՊ կայանքների՝ С-300 կամ С-400 զենիթահրթիռային համալիրներ վրա։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ Տեղական իշխանությունները և ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՕՊ-ին հարվածների մասին չեն հայտնել։
Exilenova+ – ի տվյալներով՝ անօդաչուները հարձակվել են նաև Բաշկորտոստանում գտնվող Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանի վրա: Supernova+ – ը հայտնել է FKP «Ավանգարդ» պաշտպանական ձեռնարկության վրա հարձակման մասին: Տեղական իշխանությունները լռում են. գիշերը տարածաշրջանում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։
Գարնանը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասի մեկ այլ քաղաքի՝ Տուապսեին։ Նպատակակետերն էին տեղական նավթավերամշակման գործարանն ու ծովային տերմինալը:
