ՀՀ նախագահը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Աննա Կոստանյան 9.09.2021 - 14:34
9.09.2021 - 14:34 դիտում

Արմեն Սարգսյանը ՌԴ արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին և զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ