ՀՀ նախագահը ստորագրել է Արա Այվազյանի հրաժարականի դիմումը

Աստղիկ Խաչատրյան 31.05.2021 - 19:13
31.05.2021 - 19:13 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ