ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցներին կոչ է անում անմիջապես ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ

28.05.2023 - 10:55 դիտում

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ