Ադրբեջանի դատարանը 2 հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է ընդունել

28.05.2023 - 00:44 դիտում

Ադրբեջանի դատարանը երկու հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել։

Նշենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել են։

Նրանց ներկայացվել են կեղծ մեղադրանքներ` ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման հոդվածներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ