ՀՀ-ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Ատտիկայում

Աննա Կոստանյան 13.11.2023 - 16:15
13.11.2023 - 16:15 դիտում

Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ուհատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։

Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։

«2023 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը միջազգային համագործակցության պլանավորման շրջանակներում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:

Համատեղ վարժանքները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մաս են կազմում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ