Հիշվեց ու մեծարվեց անվանի դահուկորդը

Սամվել Աղանյան 7.03.2022 - 15:42
7.03.2022 - 15:42 դիտում

Մեծ Սեպասարում անցկացվեց դահուկավազքի ավանդական հանրապետական հուշամրցաշարը՝ նվիրված Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն դահուկորդներից մեկին՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Գրիգորյանին: Սա 19-րդն էր, ու մրցումներին մասնակցեցին ոչ միայն Շիրակի մարզի տարբեր համայնքների, այլեւ Վանաձորի մարզիկ-մարզուհիները: Գագիկի ավանդը դահուկային սպորտի զարգացման ու մասսայականացման գործում զգալի է: Նա ժամանակին մասնակցել է ոչ միայն միութենական առաջնություններին, այլեւ ԽՍՀՄ Ժողովուրդների սպարտակիադային: Հուշամրցաշարին ներկա էր Գագիկ Գրիգորյանի դուստրը՝ Ժենյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ