Խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթություն է. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 7.03.2022 - 15:00
7.03.2022 - 15:00 դիտում

Խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է՝ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու բազմաթիվ առաջարկներ է արել:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանն անդրադառնալով էլ Հունանյանը նշել է՝ Հայաստանի համար դա անհասկանալի խոսույթ է, և դրա մասին գիտեն բոլորը:

Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, ու այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ